Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն

Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն

PanARMENIAN.Net - Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն 500-ից մինչև 20.000 բոլիվար արժողությամբ: Մինչ այդ ամենամեծ թղթադրամը 100 բոլիվար արժեքովն էր, որի վրայի պատկերը նույնպես ուղղահայաց էր: Այժմ սև շուկայում 20.000 բոլիվարը համարժեք է 6 դոլարի, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով:

Նոր թղթադրամների թողարկման անհրաժեշտությունը առաջացել է ֆինանսական բարեփոխման պատճառով` վերավաճառողների դեմ պայքարի և դեֆիցիտի պատճառով որոշվել էր շրջանառությունից հանել 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամը:

2016-ի ավարտին հայտնի դարձավ, որ Վենեսուելայում ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով խանութները ստիպված են թղթադրամները քաշով ընդունել:

Վենեսուելան մեծապես տուժել է 2014-ին նավթի գների անկումից: Քանի որ բյուջեն մեծապես կախված է արտահանումից ստացված եկամուտների հետ և խնդիրներ են առաջացել երկրի ներսում արտադրության ոլորտում, Բոլիվարյան Հանրապետությունում սկսվեց սով և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս գրանցվեց:

Ըստ ԱՄՀ կանխատեսման, գնաճը երկրում 2017-ին կլինի 1640%:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---