Իրանից ՀՀ թռչնագրիպի մուտքը կանխելու համար արգելվել է մի շարք մթերքների ներմուծումը

Իրանից ՀՀ թռչնագրիպի մուտքը կանխելու համար արգելվել է մի շարք մթերքների ներմուծումը

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է այդ երկրի մի շարք ապրանքների ներմուծումը:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվել է այդ երկրի Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի և Գոլեստան նահանգներից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը ներմուծված նշված ապրանքների վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---