«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը պահանջում է տեղափոխել ԱԺ ընտրությունների օրը (հարցում)

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը  պահանջում է տեղափոխել ԱԺ ընտրությունների օրը (հարցում)

PanARMENIAN.Net - «Հոգևոր Հայաստան» մտավորականների նախաձեռնությունը բաց ուղերձով դիմել է ՀՀ իշխանություններին, ՀՀ կուսակցություններին, հասարակությանը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու պահանջով:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին:

Ուղերձում, մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Նշենք, որ ռազմական գործողություններն ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք անդառնալի կորուստներ:

Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ: Սրդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:

Վերը բերվածից ելնելով՝ «Հոգևոր Հայաստանը» պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ «որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ»:

Ուղերձը ստորագրածների թվում են՝ Հասմիկ Պապյան, օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Չալիկյան, ռեժիսոր, դրամատուրգ Եղիշե Պետրոսյան, երգահան, երաժիշտ Ռուբեն Կարապետյան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան Վարդան Խաչատրյան, պատմաբան, ԵՊՀ դասախոս Արեգ Նազարյան, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական Արթուր Սարգսյան, «Հաց բերող»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---