Հայ սակրավորները կվերապատրաստվեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում

Հայ սակրավորները կվերապատրաստվեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի սակրավորներն առաջիկայում կուսանեն ՌԴ ԶՈւ Ականազերծման միջազգային կենտրոնում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

ՌԴ Ականազերծման միջազգային կենտրոնում կազմավորվել է ՌԴ ՊՆ ղեկավար, գեներալ Սերգեյ Շոյգուի 2014-ի օգոստոսի 1-ի հանձնարարականով:

«2017-ի հունվարից սկսվել է ՀՀ զինծառայողների ուսուցումը լրացուցիչ մասնագիտական վերապատրաստման ծրագրով, որի տևողությունը 2-3 ամիս է: Առաջիկայում վերապատրաստում կանցնեն նաև Աֆղանստանի, Զիմբաբվեի, Մյանմայի, Թուրքմենստանի և այլ երկրների սակրավորները»,-ասել է Ստավիցկին:

Նա հավելել է, որ 2014-2016թթ. կենտրոնում մասշտաբային աշխատանք է կատարվել արդիական ուսումնանյութական բազայի ստեղծման և ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ:

«Բացի այդ, կենտրոն են այցելել օտարերկրյա զինվորական պատվիրակություններ, այդ թվում Աֆղանստանից, Բելառուսից, Եգիպտոսից, Սերբիայից և այլ երկրներից»,-ասել է գեներալը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---