Warner Bros.-ը հրապարակել է Գայ Ռիչիի «Արթուր արքայի սուրը» ֆիլմի թրեյլերը (վիդեո)

Warner Bros.-ը հրապարակել է Գայ Ռիչիի «Արթուր արքայի սուրը» ֆիլմի թրեյլերը

PanARMENIAN.Net - Warner Bros. կինոընկերությունն իր YouTube աքաունթում հրապարակել է ռեժիսոր Գայ Ռիչիի «Արթուր արքայի սուրը» ֆիլմի թրեյլերը: Ռիչին հայտնի է «Մեծ խաղադրույք», «Խաղաքարտեր, փողեր, երկու ատրճանակ» ֆիլմերով:

Գլխավոր դերակատարներն են Չարլի Հաննամը («Բոսորագույն լեռը») և Ջուդ Լոուն («Արհեստական բանականություն»):

Ֆիլմը ներկայացնում է բրիտանական առասպելների ամենահայտնի կերպարներից մեկի` Արթուր արքայի ճանապարհը դեպի գահը: Ըստ սյուժեի, նա պետք է պայքարի իշխանության համար հորեղբոր` Վորթինգերի հետ, գրում է Lenta.ru-ն:

Ֆիլմում նկարահանվել են նաև Էրիկ Բանան և Դևիդ Բեքհեմը:

Ֆիլմի պրեմիերան նախանշված է 2017-ի մայիսին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---