Միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ 5 քաղաքացի մնում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում

Միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ 5   քաղաքացի մնում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 տուժածից 5-ըբուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում:

Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։

ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցներն ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։

Այդ պահի դրությամբ հոսպիտալացված է եղել ՀՀ 9 քաղաքացի`

Վանուշ Սահակյան (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյան (ծնվ.` 1960թ.), Կարեն Հակոբյան (ծնվ.` 1984թ.), Մհեր Քոթանջյան (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյան (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյան (ծնվ.` 1987թ.), Գևորիկ Դալլաքյան (ծնվ.` 1992թ.), Գարիկ Կոստանդյան (ծնվ.` 1987թ.), Հերմինե Բեկթաշյան (ծնվ.` 1983թ.)։

Հունվարի 23-ին՝ ժամը 10.05-ին և 14.15-ին Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դմիտրի Լևչենկոյից և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցևից ստացված տվյալներով՝ ավտովթարից մյուս տուժածներըդուրս են գրվել։ Նրանցից Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։

Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։

Տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։

Հունվարի 23-ին՝ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով, ճշտված տվյալներով, 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---