Ծառուկյանն ու Դեմիրճյանը կարող են ԱԺ ընտրություններին գնալ դաշինքով

Ծառուկյանն ու Դեմիրճյանը կարող են ԱԺ ընտրություններին գնալ դաշինքով

PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը:

Չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»: Այդ մասին հայտնել է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Քննարկումներ եղել են, եղել են հանդիպումներ, մենք դաշինքային հարաբերությունների մեջ ենք առայսօր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, հանդիպում է եղել նաև Ստեփան Դեմիրճյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, էսքանը: Բայց կոնկրետ որոշումներ դեռ չի կայացվել, որոշումները կլինեն մինչև ամսվա վերջ», - փոխանցել է Հարությունյանը:

Ստեփան Դեմիրճյանը հայտնել է, որ հանրության առջև հանդես կգա քննարկումնների ավարտից հետո միայն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառձել է քաղաքականություն: Նա հունվարի 17-ին համապատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Ծառուկյանի առաջարկով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի գլխավորած դաշինքի նախընտրական շտաբի պետի աշխատանքները։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---