Համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի հնարավոր սցենարի հատվածները

Համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի հնարավոր սցենարի հատվածները

PanARMENIAN.Net - «Ռեդիթ» կայքում տեղադրվել են մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի կարևորագույն մանրամասների նկարագրություններ՝ սցենարից հատվածների տեսքով:

Նոր՝ 7-րդ եթերաշրջանի առաջին սերիան ցուցադրվելու է ապրիլի 21-ին HBO-ի եթերում: Հատվածների իսկությունը հաստատել անհնար է, սակայն նկարագվող զարգացումները՝ ելնելով Ջորջ Մարթինի գրքի ու սերիալի նախորդող զարգացումներից և նախկինում հաստատված արտահոսքերից, խիստ հավանական են թվում:

Ուշադրություն. Նկարագրությունը պարունակում է հնարավոր սփոյլերներ դեռևս լույս չտեսած եթերաշրջանից

Դայներիսն ու Ջոն Սնոուն հանդիպում են ու դաշինք կազմում:

Արյա և Սանսա Սթարքերը վերջապես միավորվում են: Արյան շարունակում է վրեժ լուծել հոր մարդասպաններից: Նա կորոտում է Ֆրայերին՝ հագնելով իրենց հայր, 6-րդ եթերաշրջանում սպանած Ուոլդերի դիմակը:

Տիրիոն Լանիսթերն ու Սերսեա Լանիսթերը հանդիպում են առաջին անգամ Տիրիոնի՝ Թագավորական նավահանգստից փախչելուց հետո: Tyrion and Cersei meet for the first time since she put a bounty on his head for murdering their father.

Սանսան մահապատժի է ենթարկում Պեթիր Բեյլիշին:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---