ԿՀՎ. ԽՍՀՄ-ը հայկական ու քրդական հատուկ ջոկատներ էր ուղարկում Մերձավոր Արևելք

ԿՀՎ. ԽՍՀՄ-ը հայկական ու քրդական հատուկ ջոկատներ էր ուղարկում Մերձավոր Արևելք

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն փաստաթուղթ, որոնց մի մասը վերաբերում է հայերին, Հայաստանին և սփյուռքին:

Զեկույցներից մեկում, մասնավորապես, նշվում է, ԽՍՀՄ-ն Սառը պատերազմի ժամանակ քրդական ու հայկական զինված հատուկ ջոկատներ էր պատրաստում:

1961 թվականի հուլիսի 5-ով թվագրված փաստաթուղթը վկայում է, որ պատրաստվում էր առնվազն 2 այդպիսի ջոկատ: Քրդական ջոկատը մարզվում էր Արարատ լեռան մերձակայքում (զեկույցում չի նշվում, արդյոք ջոկատը մարզվում էր Թուրքիայի տարածքում թե ՀԽՍՀ տարածքում գտնվող Արարատյան դաշտավայրում, սակայն առավել տրամաբանական է երկրորդ տարբերակը – խմբ.) ու ղեկավարվում էր գնդապետ Ալեքսանդր Սադաևի կողմից: Վերջինս անընդհատ կապի մեջ էր այդ ժամանակ Բաքու տեղափոխված Մուսթաֆա Բարզանիի հետ, ով քրդական ազդեցիկ Բարզանիների ընտանիքից էր, ջանում էր անկախ Քրդստան ստեղծել, անգամ հանրապետություն էր հռչակել Իրանի տարածքում, սակայն ձախողել էր ու տեղափոխվել ԽՍՀՄ, որտեղից ազդեցությունն էր տարածում Թուրքիայի, Իրանի ու Իրաքի քրդերի վրա:

Երկրորդ խումբը տեղակայված էր Երևանում ու բաղկացած էր հայերից: Այն ղեկավարվում էր գեներալ Դմիտրի Կոնյաևի ու իր տեղակալներ Վլադիմիր Լազարևի, Երևան Բասունյանի և Զոհրաբ Հովհաննիսյանի կողմից:

Մարզվելուց հետո քրդերին ու հայերին գաղտնի կերպով տեղափոխել էին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ:

Զեկույցում խմբերի հետագա գործողությունների ու ճակատագրի մասին տվյալներ չկան:

Կարդացեք նաև. ԿՀՎ. ԽՍՀՄ-ը կտրում էր Թեհրանի հայերի ջուրը և դրդում ներգաղթել Հայաստան

Photo. Մուսթաֆա Բարզանին զինակիցների հետ
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---