Napalm Death-ը համերգ կտա Երևանում

Napalm Death-ը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Բրիտանական Napalm Death դեթ-մեթալ խումբը համերգային շրջագայության է մեկնում Արևելյան Եվրոպայով, որի ընթացքում ելույթ կունենա նաև Երևանում:

Ինչպես նշվում է խմբի ֆեյբուքյան էջում, երևանյան համերգը կկայանա ապրիլի 20-ին «Վիտամին» ակումբում:

Երևանից բացի շրջագայության ընթացքում խումբը կայցելի Թբիլիսի, Եկատերինբուրգ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Թալլինն, Ռիգա, Վիլնյուս և Կիև:

1981 թվականին ստեղծված խումբը դեթ-մեթալի ամենահայտնի կոլեկտիվներից է: Ստեղծման օրվանից խումբը 16 և ալբոմ է թողարկել՝ չհաշված համերգային սկավառակներն ու սինգլները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---