Թուրքական «Ալթայ» տանկերը մնացին առանց շարժիչների23 հունվարի 2017 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի սեփական տանկային արտադրություն հիմնելու ծրագիրը դժվարությունների է բախվել շարժիչներ հայթայթելու հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հայտնում է Jane’s-ը, խնդիրների պատճառ է դարձել թուրքական Tümosan-ի ու ավստրիական Austria's AVL List GmbH-ի պայմանագրի խզումը: Պայմանագիրը ենթադրում էր շարժիչների արտադրության տեխնոլոգիայի փոխանցումը թուրքական կողմին: Խնդիրը ծագել է Ավստրիայի խորհրդարանում Թուրքիային զենքի մատակարարման արգելքի մասին փաստաթղթի ընդունման հետևանքով: 2016 թվականի նոյեմբերի 26-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել էր 6 քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունը զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու մասին: Փաստաթուղթը կոչ էր անում դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներ, որտեղ ռազմական դրություն է կամ որտեղ կա զինված հակամարտության վտանգ: Որոշման մեջ հատուկ շեշտված էր Թուրքիայի օրինակը, քանի որ այնտեղ «խախտվում են մարդու իրավունքները, իսկ ներկրված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ»: Ընդ որում, պայմանագիրը խզել է թուրքական կողմը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում եկամուտներ ապահովել ավստրիական ընկերության համար: Նոր շարժիչի նախագծման ու սերիական արտադրության որևէ հստակ ժամկետներ չեն նշվում: «Ալթայ» տանկի նախագծման համար ծախսվել է ավելի քան $1 մլրդ: Ցայսօր կառուցվել է «Ալթայի» մի քանի օրինակ, ընդամենը պլանավորվում էր կառուցել 1000 տանկ՝ Թուրքիայի զինուժի համար, չհաշված հնարավոր արտահանման գործարքները: Tümosan-ը նշել է, որ կփորձի հնարավորինս այլընտրանք գտնել թուրքական արտադրանքի շնորհիվ: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |