ՀՀ-ում SSJ 100-ներով համալրված նոր ավիաընկերություն կարող է ստեղծվել

ՀՀ-ում SSJ 100-ներով համալրված նոր ավիաընկերություն կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։

«Ես ուրախ եմ, որ մեր երկու երկրի վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նման հնարավարություն»-, նշել է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։

Կարայանն, իր հերթին, ասել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու այն հարցերը և մշակել դրանց համապատասխան լուծումները, որոնք կընդունվեն երկու երկրների գործադիրի ղեկավարների կողմից: «Կցանկանայի մի շարք հարցեր քննարկել. առաջին հերթին գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկրորդ հարցն առնչվում է SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծմանը։ Կցանկանայի նաև, որ քննարկեինք հայ-ռուսական համատեղ հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է լինելու ներմուծման փոխարինումը և համատեղ արտահանման զարգացումը»- նշել է Կարայանը:

«Արմավիա»-ն 2012-ին հրաժարվել էր ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներից:Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ «Արմավիա-ի գնած Sukhoi Superjet առաջին ինքնաթիռը մեկ տարի շահագործելուց հետո այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել:

Ռուսաստանյան «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունից 2011-2012 թվականների ընթացքում «Արմավիա»-ն պետք է գներ երկու Sukhoi Superjet-100: Առաջինը գնվեց 2011-ի ապրիլին:

Բացի այդ, ներկայումս իրականացնում է միջոցառումների շարք «Սուխոյի քաղաքացիական ավիացիայի» և «Համաձայնում» ԲԲԸ-ների հետ համատեղ նախագծի ներդրման ուղղությամբ՝ սկսելու հայկական ազգային ավիաօպերատորի ավիափոխադրումներ օգտագործելով SSJ 100 ինքնաթիռներ։

Արդեն իսկ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:

Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են, որ ներկայումս ՌԴ արդյունաբերության նախարարության շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների և գյուղտեխնիկայի առաջատար արտադրողների հետ ձևավորվում է արտադրողների անվանացանկ, ինչպես նաև քննարկում են տվյալ ծրագրի աջակցության ֆինանսական աղբյուրները։ «Ռոստսելմաշ կոմբայների գործարան» ՍՊԸ-ն պատրաստ է առաջարկել առավել արդյունավետ և նպաստավոր լուծումներ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների բոլոր խմբերի համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---