«Առավոտ». Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն

«Առավոտ». Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, գործադիր մարմնի և խորհրդի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին լուրը հաստատել է անձամբ Աբրահամյանը, տեղեկացնում է «Առավոտը»:

Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, թե կմնա քաղաքականության մեջ:

Ավելի վաղ Sputnik Armenia գործակալությունը հաղորդել է, որ իրենց ունեցած տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ առանցքային դեմքերից էր. նա պաշտոնավարել է որպես Արարատի մարզպետ, այնուհետև՝ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար: Այնուհետև գրեթե 6 տարի (մի քանի ամսվա ընդմիջումով) ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովը:

Եվ վերջապես, 2014-ի ապրիլից մոտ 2.5 տարի շարունակ Հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀ վարչապետ: Ի դեպ, նրա անսպասելի հրաժարականից հետո PAN-ն ամփոփել է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում ՀՀ տնտեսության ոլորտների որոշ կարևոր ցուցանիշների վերելքներն ու անկումները:

Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---