Խոսնակ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում չի եղել

Խոսնակ.  Ծառուկյան-Օսկանյան հանդիպում չի եղել

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Համախմբում» կուսակցության ղեկավար, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե այդպիսի հանդիպում տեղի է ունեցել:

«Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: Համախմբման վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են «համագործակցություն», «հարգանք» և «ցուցակ» հասկացությունները», -ասել է Մանուկյանը:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քաղաքական քննարկումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին հնարավոր գործակցության շուրջ։

Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ քննարկումների մեջ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրություններում հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ։

Կարդացեք նաև՝ Օսկանյանը չի բացառել՝ Օհանյանը կարող է գլխավորել դաշինքի ցուցակը, վարչապետի թեկնածու լինել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---