ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման մեխանիզմի մասին24 հունվարի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը հրապարակել է համատեղ հայտարարությունն, ըստ որի հատուկ մարմինը «կհետևի և կապահովի հրադադարի լիակատար պահպանումը, կկանխի սադրանքները և կորոշի հրադադարի ռեժիմի ձևը»: Սիրիական ընդդիմությունն իր հերթին հույս է հայտնել, որ մարտական գործողությունները կկասեցվեն հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Ալլուշը: «Հուսով ենք և ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս դրական դերակատարություն ունենա խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև արդար քաղաքական կարգավորման գործընթացում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերակատարությունը, որը մարտական գործողություններում մասնակցությունից անցնում է երաշխավորի դերին և ազդեցություն ունի Իրանի և Սիրիայի վրա»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի Աստանայում կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների հաշտեցման երաշխավոր երկրների ամփոփիչ կոմյունիկեն: Հայտարարվեց, որ երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը: Ընթերցեք նաև. Անկարան մտադիր չէ Էլ Բաբը փոխանցել Սիրիային Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |