«Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցում ՀՀ-ն հետընթաց է արձանագրել![]() 25 հունվարի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը պատրաստել է 2016թ․ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցը։ Հայաստանը հետընթաց է արձանագրել՝ 2016 թ. 95-98-րդ տեղերից նահանջելով 113-115-րդ տեղեր և գրանցել է 33 միավոր՝ 2015թ․ 35 միավորի փոխարեն։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի համաթվի հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4,01) հաշվի առնելով՝ 2015թ․ համեմատությամբ 2016թ․ կոռուպցիայի ընկալումը մնացել է մոտավորապես նույնը։ Կոռուպցիայի ընկալման համաթվի մեթոդաբանությամբ՝ 0 միավորը նշանակում է բացարձակ կոռումպացված, 100 միավորը նշանակում է բացարձակ մաքուր։ Հունվարի 25-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթվի 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: 2015թ. Հայաստանի համաթվի արժեքն էր 35, և այդ արժեքով այն 2015թ․ 168 երկրների շարքում կիսում էր 95-98-րդ տեղերը, գրում է Civilnet.am-ը: «Կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015թ․ համեմատ Հայաստանը 18 տեղով նահանջել է 2016 թ․, ինչը մտահոգիչ է, քանի որ առաջընթաց չկա: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Բելառուսից հետո երկրորդ կոռուպացված երկիրն է [այդ միությունում]»,- ասել է Հոկտանյանը: 2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ են անցել Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին (2016թ. Վրաստանի համաթիվը 57 է` 2015թ. 52-ի փոխարեն, որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում), այլև այժմ նաև Բելառուսին, որի համաթիվը 2016թ. ունեցել է տպավորիչ բարելավում։ Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է զիջել նաև Թուրքիային (41)։ Իսկ Ադրբեջանը (30) և Իրանը (29) ավելի ցածր դիրքում են: Հայաստանին զիջում են Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Ռուսաստանի համաթիվը մնացել է 29 միավոր: Չի փոխվել նաև Ղրղզստանի համաթիվը՝ 28 միավոր, իսկ Ղազախստանում համաթիվը աճել է 1 միավորով՝ 29։ Չնայած աշխարհի ոչ մի երկիր զերծ չէ կոռուպցիայից, դասակարգման աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող երկրներն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ բաց կառավարում, մամուլի ազատություն, քաղաքացիական իրավունքներ և անկախ դատական իշխանություն: «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթիվը հրապարակվում է 1995-ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |