Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ԻՊ ենթադրյալ ահաբեկիչների

Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ԻՊ ենթադրյալ ահաբեկիչների

PanARMENIAN.Net - Բելգիայի հատուկ ծառայությունները Բրյուսելում ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ գրոհայինների: Շուրջկալներն ու խուզարկությունները կատարվել են հունվարի 25-ին Բրյուսելի տարբեր շրջանների` Մոլենբեկի, Շաերբեկի, Անդերլեհտի և Լակենի 8 հասցեում: Ենթադրվում է, որ հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված անձինք կարող է վերադարձած լինեն Սիրիայից, որտեղ մասնակցել են մարտական գործողություններին ԻՊ կողմից: Այդ մասին գրում է Lenta.ru-ն DH.be-ի վրա հղումով:

Ձերբակալվածները բերման են ենթարկվել ոստիկանություն հարցաքննության նպատակով: Կալանավորման մասին որոշումը պետք է կայացնի դատարանը:

Տարբեր գնահատականներով ԻՊ կողմից Բելգիայի մոտ 200 քաղաքացի է կռվում:

2016-ի նոյեմբերի 14-ին Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոն հայտարարեց, որ առաջիկայում ԻՊ 3000-5000 գրոհային կարող է վերադառնալ Եվրոպա: Ըստ ՆԳՆ ղեկավարի, իշխանությունների հայտնի 117 ահաբեկիչ արդեն երկրում է: «Նրանց կեսը կալանքի տակ է, մյուս մասը` իշխանությունների հսկողության ներքո»,-ասել է էր նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---