Թուրքիան փաստաթղթերի նոր փաթեթ է ուղարկել ԱՄՆ` պահանջելով արտահանձնել Գյուլենին30 հունվարի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերթական անգամ փաստաթղթերի նոր ծրար է ուղարկել ԱՄՆ` պահանջելով արտահանձնել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից Գյուլենի արտահանձնում է ակնկալում: Հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիան արդեն փաստաթղթերի 4 փաթեթ է ուղարկել ԱՄՆ, իսկ 2016-ի սեպտեմբերին Անկարան պաշտոնապես դիմեց Վաշինգտոնին Գյուլենին արտահանձնելու պահանջով: Հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն այցելել է Վաշինգտոն, որտեղ բանակցել է այդ հարցի շուրջ ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչի հետ: Ըստ Anadolu գործակալության, փաստաթղթերը պարունակում են «Գյուլենի հանցավոր գործունեության ապացույցներ»: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացված Ադիլ Օքսուղի տեղաշարժերի մասին, որն, իբր, համակարգում էր Գյուլենի կողմնակիցների գործողությունները Թուրքիայի ՌՕՈւ շարքերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում «Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը |