Times. Brexit-ի գործընթացը կմեկնարկի մարտի 9-ին

Times. Brexit-ի գործընթացը կմեկնարկի մարտի 9-ին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը: Այդպիսի կանխատեսում է արել Times-ը:

Պարբերականը նշում է, որ վարչապետը մտադիր չէր նախապես հրապարակել Brexit-ի մեկնարկի ամսաթիվը և պաշտոնապես հայտարարվել էր մարտի վերջի մասին: Սակայն հունվարի 30-ին կառավարությոնն իրազեկել է Լորդերի պալատին, որ ցանկանում է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ օրինագիծը հավանության արժանանա մարտի 7-ին: Հաջորդ օրը ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդը բյուջետային ուղերձով հանդես կգա, իսկ մարտի 9-ին Մալթայում կսկսվի ԵՄ երկօրյա գագաթնաժողովը: Գագաթնաժողովում Մեյը կկարողանա հայտարարել պայմանագրի հոդվածը կիրառելու մասին և բանակցություններ սկսել Բրյուսելի հետ դուրս գալու պայմանների շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համայնքների պալատի անդամները հունվարի 31-ին առաջին անգամ կքննարկեն օրինագիծը: Կառավարությունը համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էր հունվարի 26-ին, այդ օրը տեղի է ունեցել առաջին ընթերցումը: Ըստ գործող կարգի, դա ձևական ընթացակարգ է, առանց բանավեճերի ու քննարկման:

Երկրորդ ընթերցումը տևելու է 2 օր, երբ պատգամավորներն արդեն կարող են արտահայտել իրենց կարծիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---