ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին և «Կասպերսկու լաբորատորիայի» մենեջերին մեղադրել են պետդավաճանության մեջ

ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին և «Կասպերսկու լաբորատորիայի» մենեջերին մեղադրել են պետդավաճանության մեջ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին և «Կասպերսկու լաբորատորիայի» նախկին մենեջերին հօգուտ ԱՄՆ-ի պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին հայտնել է ձերբակալվածներից մեկի փաստաբանը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Թիմ 29»-ի ղեկավար Իվան Պավլովը հաստատել է, որ խոսքը ՌԴ ԱԴԾ Տեղեկատվական անվտանգության կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխայլովի և նրա ենթակա Դմիտրի Դոկուչաևի, ինչպես նաև «Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի նախկին պետ Ռուսլան Ստոյանովի մասին է:

«Նրանց հօգուտ ԱՄՆ-ի պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել»,-ասել է Պավլովը:

ԱԴԾ աշխատակիցները մեղադրվում են երդումը խախտելու և ԱՄՆ ԿՀՎ-ին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ:

ԱՄՆ ԿՀՎ-ն գործի վերաբերյալ մեիկնաբանություն չի տվել:

Պավլովը հավելել է, որ գործի նյութերում տեղեկություններ չի տեսել «Շալտայ-Բոլտայ» հաքերային խմբի ենթադրյալ հիմնադիր Վլադիմիր Անիկեևի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---