«Անթույլատրելի է». Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձմանն Ադրբեջանին

«Անթույլատրելի է». Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձմանն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Ria.ru-ն:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ երրորդ երկրներին ռուս քաղաքացիների արտահանձնումն անթույլատրելի է, և այդ հարցով մեր դիրքորոշումը հասցնելու նպատակով մենք ինտենսիվ կապ ենք պահպանում Բելառուսի արտգործնախարարության, այդ երկրի համապատասխան մարմինների հետ»,- ասել է նա փետրվարի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հայտնի բլոգերը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։

Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին՝ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն: Բլոգերը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---