Հովհաննես Գաբուզյանը՝ «Սաբալանի գավաթ» կայծակնային շախմատի հաղթող

Հովհաննես Գաբուզյանը՝ «Սաբալանի գավաթ» կայծակնային շախմատի հաղթող

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարի շրջանակում տեղի է ունեցել կայծակնային շախմատի առաջնություն, որին մասնակցում էր 93 շախմատիստ. նրանց թվում` 5 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 6 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ:

Մասնակիցների թվում էր նաև գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 9 հնարավորից 8 միավոր վաստակելով՝ դարձել է մրցաշարի հաղթող, գրում է Armchess.am-ը:

7.5 միավորով Ղայեմ Մաղամին գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Մասուդ Մոսադեգպուրը 7 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Հովհաննես Գաբուզյան (ծնվ.՝ 1995, մայիսի 19), հայ շախմատիստ է, գրոսմայստեր (2012)։ Հայաստանի 2017 թվականի չեմպիոն։ Շախմատ խաղալ նրան սովորեցրել է պապիկը, երբ նա 5 տարեկան էր։

Առաջին խոշոր հաղթանակը Հովհաննեսը տարել է 2010թ․, երբ Թուրքիայում անցկացվող օլիմպիադայում մինչև 16 տարեկանների խմբում դարձել է Օլիմպիական չեմպիոն։ 2010, 2011, 2012, 2015թթ․ դարձել է Եվրոպայի, իսկ 2012թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ նորմերը լրացրել է 2012- ին Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում և Ալբենայում։ 2014-ին հաղթող է դարձել Վառնայում կայացած բաց մրցաշարում։

2014-ին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն[3]։ Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2014 թվականի հուլիսին (2582)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 11-րդ տեղը։ 2016-ին Հովհաննես Գաբուզյանը դարձավ Աբու Դաբիում կայացած Համաշխարհային համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն (9 հնարավորից 8 միավոր)։ 2017 թվականի հունվարին Հովհաննեսը, 9 հնարավորից վաստակելով 5½ միավոր, դարձավ դասական շախմատի Հայաստանի չեմպիոն և համալրեց Հայաստանի հավաքականի կազմը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---