Գյումրիի Fambox սկսնակ ընկերությունը նախագիծ կմշակի ՀԲ համար 4 փետրվարի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Fambox սկսնակ ընկերությունը, որը գործում է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնին (GTC) կից, նախագիծ է մշակելու Համաշխարհային բանկի համար` MarkLogic տվյալների բազայի տեխնոլոգիայի կիրառմամբ, գրում է Digital Report-ը: Բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ընկերության գործունեությանը դեռ 2016-ի օգոստոսին: Ինչպես նշում է GTC մենեջեր Ամալիա Եղոյանը, Fambox-ի ընտրությունը պատահական չէր: Ընկերության մասնագետների տեխնոլոգիական հմտությունները լիովին համապատասխանում են առաջարկված պահանջներին»: Նախագիծը կարևոր է GTC-ի համար, քանի որ MarkLogic տեխնոլոգիաների ներդրումն աննախադեպ է Հայաստանի համար: Գնահատելով Fambox-ի ներկայացրած փորձնական տարբերակը` Համաշխարհային բանկն ընտրել է սկսնակ ընկերությանը որպես գործընկեր և 6 ամսվա պայմանագիր է կնքել մշակողների հետ: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պետական ծրագրի շրջանակում: Կենտրոնի ստեղծման համար ծախսվել է $5 մլն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |