Նախարար. Բանտից վաղաժամ ազատման իստիտուտը թերություններ ունի

Նախարար.  Բանտից վաղաժամ ազատման իստիտուտը թերություններ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը և արդյունքներն անբավարար են: ՀՀ ազգային ժողովում, ներկայացնելով Քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը՝ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դատապարտյալների մեծամասնության բողոք-պահանջները կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառության, մերժման մասին կայացված որոշումների անբավարար հիմքերի կամ իրենց համար անհասկանալի լինելու հետ:

«Պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի կառնվեն մի քանի հանգամանք՝ խրախուսանքի կամ կարգապահական տույժի առկայություն կամ բացակայություն, պատժի կրման ընթացքում որոշակի կրթական ծրագրերի, մարզական կամ մշակութային միջոցառումների մասնակցություն, եթե նման հնարավորություն եղել է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կփոփոխվի նաև Անկախ հանձնաժողովի կազմը:

Առաջարկվում է այդ կազմում ընդգրկել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների, կրիմինոլոգների, որոնք կներկայացնեն մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա դատարանը կորոշի անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Առաջարկվող փոփոխությամբ, նաև իրավունք կվերապահվի դատապարատյալին ներկա գտնվելու իր պայմանական վաղաժամկետ ազատման խնդրով հարցի քննարկմանը:

Նախարարի համոզմամբ, փոփոխությունների իրագործումը մի կողմից կբարձրացնի անկախ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը և կշտկի Հայաստանում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կառուցակարգերի թերությունները, մյուս կողմից կապահովի հասարակության, նրա ներկայացուցիչների մասնակցությունն այդ խնդիրների լուծմանը:

Քրեական ենթամշակույթով պայմանավորված խնդիրները քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) շարունակում են արդիական մնալ և բազմաթիվ դեպքեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստանում, այդպես էլ չեն բացահայտվում, հայտնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Նշվում է, որ հայաստանյան ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի և դրա արժեհամակարգի կրողների մասին մեկ անգամ չէ որ բարձրաձայնվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների կողմից, սակայն խնդրի լուծմանն ուղղված քայլեր պետությունն այդպես էլ չի ձեռնարկում:

Քրեական ենթամշակույթը բանտերում հանգեցնում է բռնության, վերասոցիալականացումը չի աշխատում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---