Քիչ ընտրող ունեցող ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու

Քիչ ընտրող ունեցող ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱԺ ընտրություններին ընդառաջ տեսախցիկներ չեն տեղադրվի այն ընտրատեղամասերում, որոնցում 20-50 ընտրող է գրանցված: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, թեև որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, դա ըստ էության չի խոչընդոտի ընտրությունների թափանցիկությանը։

«Այն ընտրատեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինի, կենտրոնացված է հանրապետության բնակչության 7 տոկոսը։ Մենք համաձայնեցինք, որ դրանք չտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որտեղ 20-50 հոգի ընտրող կա», - պարզաբանել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը:

Նա նաև ձեռքբերում է համարում ցուցակների հրապարակումը, ինչը թույլ կտա ընտրությունների հաջորդ օրը ստուգել, թե արդյոք տվյալ անձը եղել է ընտրատարածքում և քվեարկել։

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը տվել է համաձայնությունը 765-ից ավելի ընտրող ունեցող 1500 ընտրատեղամասերում տեսախցիկներ դնելու մասին միջկուսակցական հանձնաժողովում քննարկված առաջարկին։

Ավելի վաղ նույն հանձնաժողովը որոշել էր, որ տեսախցիկներ կտեղադրվեն ոչ թե գոյություն ունեցող 2000 ընտրատեղամասում, այլ՝ 1500-ում։ Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։ 1500 տեղամասում տեղադրվելու է 1-ական տեսախցիկ, մինչդեռ նախկինում քննարկվում էր 2 տեսախցիկ տեղադրելու հարցը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---