Amnesty International. Սիրիայի կառավարական բանտում ավելի քան 13.000 մարդ է մահապատժի ենթարկվել

Amnesty International. Սիրիայի կառավարական բանտում ավելի քան 13.000 մարդ է  մահապատժի ենթարկվել

PanARMENIAN.Net - Amnesty International-ը մեղադրել է Սիրիայի իշխանություններին զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ: Ըստ կազմակերպության տվյալների, վերջին տարիներին սիրիական ռազմական «Սայեդնայա» բանտում, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում, կարող էր մահապատժի ենթարկված լինել ավելի քան 13 000 մարդ, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ իրավապաշտպանների, «Սայեդնայա» պահում են, կտտանքների և մահապատժի ենթարկում առաջին հերթին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին:

«Ամեն շաբաթ, սովորաբար երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, կալանավորների խմբերը` 20-50 մարդ, դուրս են բերվում բանտախցերից: Նրանց հայտարարում են, թե տեղափոխում են քաղաքացիական հաստատություններ: Սակայն, փոխարենը, նրանց տանում են «Սայեդնայա» այլ մասնաշենք, որտեղ կախաղան են հանում:

Ըստ Amnesty International-ի, բոլոր այդ տեղեկությունները ստացվել են տասնյակ մարդկանց հարցումների արդյունքում` կալանավորների, բանտային վարչակազմի պահակների ու պաշտոնյաների:

«Սայեդնայա» բանտն առաջին անգամը չէ, որ հայտնվում է իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Amnesty International-ն ավելի վաղ հայտարարել էր չարաշահումների մասին, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է բոլոր մեղադրանքները:

2015-ից հետո նոր տվյալներ չեն ստացվել: Իրավապաշտպանները ենթադրում են, որ խոշտանգումներն ու մահապատիժները չեն դադարել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---