ԵԽ նախագահ. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի

ԵԽ նախագահ. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում` նշելով, որ ստատուս քվոն անկայուն է:

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը ռազմական լուծում չունի և անհրաժեշտ է շտապ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Եվրոպական միության անդամ երկրները լիովին աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել էր այցելել էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի քննարկման համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---