Երևանում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 16.7%-ով

Երևանում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 16.7%-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականին Երևան քաղաքի տարածքում գրանցվել է 7701 արտակարգ դեպք՝ (2015թ.` 9247), որոնց հետևանքով զոհվել է 154 (2015թ.` 165), մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 4554 (2015թ.` 4313) մարդ: Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 1546-ով, կամ 16,7%-ով, զոհերինը՝ 11-ով, կամ 6,7%-ով, իսկ վիրավորներինը ավելացել է` 241-ով, կամ 5,6%-ով: Այս մասին այսօր հայտնել է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստի ժամանակ։

«2016թ. ընթացքում Երևան քաղաքում հաշվառվել է 474 հրդեհ` 336.140.839 դրամ նյութական վնասով, որոնցից 20 հրդեհները խոշոր են` 206.849.393 դրամ նյութական վնասով: Հրդեհների հետևանքով 8 մարդ զոհվել է, 16 մարդ ստացել է վնասվածքներ: Հաշվետու տարվա հրդեհների քանակը 2015թ. հետ համեմատած ավելացել է 3-ով կամ 0.64 %-ով, իսկ նյութական վնասը՝ 62.224.279 դրամով»,- ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զեկուցել է Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Վ. Վահանյանը:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տարեկան աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ կենտրոնի տնօրենի տեղակալ Ս. Հովսեփյանը. « 2016 թվականին բնակելի ֆոնդի վերելակների փորձաքննությունների քանակը ավելացավ 800-ով, սակայն Երևանում դեռ շարունակվում են շահագործվել առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման շուրջ 1000 վերելակներ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---