Հունվարին ՀՀ-ից երկաթուղով արտահանումն աճել է մոտ 10%-ով

Հունվարին ՀՀ-ից երկաթուղով  արտահանումն աճել է մոտ 10%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարին ՀՀ-ում երկաթուղային բեռնափոխադրումների աճ է գրանցվել: Այս մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում:

Մասնավորապես բեռնափոխադրումների նախատեսվող ցուցանիշը կատարվել է 105.9%-ով, իսկ բեռնաշրջանառությունը՝ 106.5%-ով:

Արտահանումն երկաթուղով աճել է 9.9%-ով և 4.400 տն-ով գերազանցել 2016-ի ցուցանիշը: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում 2016-ի հունվարի հետ համեմատ ավելացել են 30%-ով:

Բեռնատար գնացքի միջին քաշը կազմել է 1501 տն՝ նախատեսված 1470 տն դիմաց: Ավելացել է նաև լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը նախատեսվածի հետ համեմատ ավելացել է 6.5%-ով և կազմել 36.2 կմ/ժ՝ նախատեսվող 34 կմ/ժ դիմաց: Իսկ տեխնիկական արագությունը կազմել է 41 կմ/ժ՝ նախատեսվող 39.6 կմ/ժ դիմաց: Աճն այստեղ կազմել է 3.5%:

Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրել է երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է բեռնատար վագոնի շրջանառությունը, էլեկտրաէներգիայի ծախսը: Հունվարին կատարվել է նաև վագոնների վերանորոգման ծրագիրը. ընթացիկ վերանորոգում անցել է 21 վագոն՝ նախատեսվող 13-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 1060 գնացք, որից 1050-ը՝ ըստ չվացուցակի: Չէր ուշացվել ոչ մի միջազգային ուղևորատար գնացք, իսկ ուշացումների ընդհանուր ժամանակը անցած տարվա հետ համեմատ կրճատվել է 37 ժամով:

Վալկոն նշել է նաև, որ ընկերությունն աշխատում է նոր բեռների ներգրավվման ուղղությամբ: Արդեն ձեռք է բերվել համաձայնություն Կավկազ-Փոթի լաստանավի կանոնավոր (ամիսը 3 անգամ) աշխատանքի մասին: Դա թույլ կտա ուղիղ երկաթուղալաստանավային հաղորդակցություն հաստատել Հայաստանից Ռուսաստան և ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու համար: ՀԿԵ-ի աշխատանքի շնորհիվ լաստանավի սակագները նվազել են $2 հազարով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Կարդացեք նաև՝ Կավկազ-Փոթի լաստանավային փոխադրման սակագինը կկրճատվի միջինում $2000-ով

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---