ԶԼՄ-ներ. Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց համարելու հարցը 8 փետրվարի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է իրանական Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու առաջարկությունը: ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ծանոթ են իրավիճակին, հայտնում են, որ ԱՄՆ որոշ կառավարական հաստատություններ քննարկում են այդ առաջարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը Իրանի ԶՈւ մաս է կազմում: Այդ կորպուսի շրջանակներում, բացի կանոնավոր զորամիավորումներից, գործում են հատուկ նշանակության «Կոդե» և «Բասիջ» (ժողովրդական աշխարհազորայիններ) ուժերը, որոնք ուսուցանված պահեստայիններ են: Կորպուսն ակտիվ մասնակցություն է ունեցել իրանա-իրաքյան պատերազմին, մասնակցել է «Հեզբոլլահի» ստեղծմանը: Դեռ հայտնի չէ կստորագրի արդյոք Թրամփն այդպիսի հրամանագիր: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը: «Նոր վարչակազմն Իրանը դիտարկում է որպես առավել մեծ վտանգ ԱՄՆ շահերին և միջոց է փնտրում իրավիճակը սրելու համար»,-մեջբերել է գործակալությունն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Թրամփի երդմնակալությունից հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները սրվեցին: Հունվարի 29-ին Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ փորձարկեց: Ի պատասխան Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |