Իրան-ՀՀ բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղությամբ

Իրան-ՀՀ բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակում տարբեր հատվածներում կառուցվել է մոտ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային և անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39-ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան: Այս մասին տեղեկացրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյան։

Նա նաև հայտնել է, որ ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները: Հայաստան է ներկրվել և պահեստավորվել 384 հենարանի համար LSD-3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաև 13 հենարանի մետաղական կոնստրուկցիաները։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի և ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ: Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային և պետական, ինչպես նաև՝ 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր:

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական «Սանիր» ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---