Եվրանեսթի համանախագահ. ԼՂ-ում խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի

Եվրանեսթի համանախագահ. ԼՂ-ում խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի

PanARMENIAN.Net - Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի Լեռնային Ղարաբաղում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսը:

Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում խոսքի ազատության և լրագրողական աշխատանքի հետ: Մանրամասն քննարկվել է նաև լրագրողների և իրավապաշտպանների գործունեությունը Արցախում: Թաթոյանի կողմից հատկապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության հարցը միջազգային հանդիպումներին, ինչպես նաև փոխանցվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցները Ադրբեջանի կողմից ապրիլյան դաժանությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Հարմսը հայտարարել է, որ խոսքի ազատությունը ամենուրեք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանված լինի: Կարևորվել է, որ դրանք եվրոպական արժեքներ են և ունեն համընդհանուր նշանակություն:

Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և ԵՄ-ի հետ համագործակցության հարցեր: Ձեռք են բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքրեի պաշտպանի հետ համատեղ:

Ավելի վաղ փետրվարի 8-ին ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը Ադրբեջանին չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---