ԼՂՀ ՊՆ. Շփման գծում ՊԲ-ի զոհերի ու վիրավորների մասին լուրերն անհեթեթություն են

ԼՂՀ ՊՆ. Շփման գծում ՊԲ-ի զոհերի ու վիրավորների մասին լուրերն անհեթեթություն են

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ագիտպրոպի կողմից փետրվարի 8-ի առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, ըստ որի հայկական կողմն իբրև թե արկակոծել է իրենց առաջնային դիրքերը։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---