Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Լապշինին արտահանձնելու համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Լապշինին արտահանձնելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 8-ի երեկոյան զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նա շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու գործում «արդար դիրքորոշման և վճռական քայլերի համար»:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Ալիևը Բելառուսի նախագահի այդ քայլը գնահատել է որպես «օրենքի և միջազգային կոնվենցիաների գերակայության ապահովում, Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության դրսևորում», հայտնում է Haqqin.az-ը:

Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին «երախտագիտության համար»:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---