ՀՅԴ-ն ընտրություններին առանձին կմասնակցի

ՀՅԴ-ն ընտրություններին առանձին կմասնակցի

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արմավիրի մարզում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ ՀՅԴ-ում այս պահին չկա այլ որոշում, քան ընտրություններին միայնակ, որպես առանձին միավոր, մասնակցելը, ինչպես որ գրեթե միշտ է եղել, հայտնում է «Ա1+»-ը:

Փետրվարի 6-ին մեկնարկել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 16-ը։

 Ուշագրավ
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները