Սուրենյան. Փետրվարի 15-ից հետո ցուրտ օրեր դեռ կլինեն

Սուրենյան. Փետրվարի 15-ից հետո ցուրտ օրեր դեռ կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում հաստատված ջերմային ֆոնն առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, բայց ցուրտ օրեր դեռ կլինեն: Այս մասին հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ Արարատյան դաշտում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանն առանձին օրերի նորից մոտենա -20 աստիճանի, գրում է Hetq.am-ը:

«Ամեն դեպքում, մինչև փետրվարի 20-ը տաքացումներ սպասել պետք չէ, որովհետև մենք փետրվարի 15-ից հետո սպասում ենք արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում, որը դարձյալ կհանգեցնի ջերմաստիճանի անկման: Ճիշտ է, վերջին օրերին օդի ջերմաստիճանը բարձրացավ ահագին, բայց փետրվարի 2-ին և 3-ին ջերմաստիճանն Արարատյան դաշտում նվազեց մինչև -24-ի»,- ասել է նա:

Սուրենյանը նշել է, որ եթե գնահատենք այս ձմռան ջերմային ֆոնը, ապա 2016-2017 թվականների ձմեռը խիստ ցուրտ չենք կարող համարել, որովհետև ամբողջ ձմռան ընթացքում, մինչև օրս, Արարատյան դաշտում ընդամենը 5-6 օր է եղել, որ օդի ջերմաստիճանը տատանվել է - 20-24 աստիճանի սահմաններում:

«2016-2017 թվականների ձմեռն Արարատյան դաշտի հատվածում միջին խստությամբ ձմեռ է, իսկ հանրապետությունում՝ նորմային մոտ: Այսինքն՝ օդի ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայի սահմաններում, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը դեկտեմբերին նորմայից ցածր է եղել 2-4 աստիճանով, հունվարին՝ 4-6 աստիճանով, սպասում ենք, որ փետրվարին էլ ցածր կլինի 2-3 աստիճանով»,- ասել է նա:

ՀՀ տարածքում փետրվարի 11-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Կարդացեք նաև՝Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերում մառախուղ է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---