BBC. Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից է

BBC. Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից է

PanARMENIAN.Net - «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից մեկն է: Հայ ֆուտբոլիստի մասին այսպես է գրել BBC-ն:

«Նա մի երկրից է, որը հինգ տարի շարունակ՝ 1989-ից մինչև 1994 թ.-ը պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ վիճելի տարածքի պատճառով, դեռևս նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունների հետ:

Ուստի Մխիթարյանն ստիպված էր ծառայել ազգային բանակում, նախքան նրան կթույլատրվեր արտասահման տեղափոխվել», - ասված է հոդվածում, գրում է Panorama.am-ը:

Ինքը՝ Մխիթարյանը նշում է. «Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում այդ տարիներին, երբ այդքան շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, մեր երկիրը պատերազմի մեջ էր: Շատ դժվարին իրավիճակ էր: Նախքան ֆուտբոլային կարիերա սկսելը ես պետք է ծառայեի բանակում: Ես ծառայության անցա, երբ 20 տարեկան էի: Դրանից հետո արդեն իրավունք ստացա այլ ակումբ տեղափոխվել»:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: 2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---