Ամենասիրառատ weekend-ը. Սբ Սարգսի և Վալենտինի օրերին նվիրված փարթիներ, կինոդիտումներ և վերջին զեղչեր

Ամենասիրառատ weekend-ը. Սբ Սարգսի և Վալենտինի օրերին նվիրված փարթիներ, կինոդիտումներ և վերջին զեղչեր

PanARMENIAN.Net - Արդեն 11 տարի է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգիս զորավարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի Երիտասարդների և սիրո բարեխոս Սբ Սարգսի հիշատակության օրը նշվում է փետրվարի 11-ին: Բացի այդ, փետրվարի 14-ին նշվում է մեկ այս սիրո տոն՝ Սբ Վալենտինի օրը, որը ևս բավականին տարածված է Հայաստանում:

Ուստի PanARMENIAN.Net –ն առանձնացրել է այն բոլոր ժամանցի վայրերը, որտեղ առավել հետաքրքիր կնշվեն սիրո երկու տոները:

Սբ Սարգսի օրը՝ Երևանում

Փետրվարի 11-ին Jose Lounge Bar-ում ելույթ կունենա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեզը, իսկ երաժշտությունը կապահովի դիջեյ Donz-ը, նաև կհնչի սաքսոֆոն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 19:00-ին, մուտքը՝ 3000 դրամ:

El Sky Bar-ում այդ օրը կենդանի մեղեդային կատարումներով հանդես կգա Highgae բենդը, իսկ ռիթմիկ երաժշտությունը կապահովեն դիջեյները: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին:

«Կամի» երաժշտական ակումբում այդ օրը հանդես կգա Kami Frineds Project-ը: Երեկոյի սկիզբը՝ 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000:

Green Dragon Distillery-ում փետրվարի 11-ին ելույթ կունենա Արմեն Հյուսնունցի «Նոր կվարտետ»: Կհնչեն խմբի հեղինակած մեղեդիներ և թեմաներ, ինչպես նաև ջազային ստանդարտներ նոր քառյակի մեկնաբանությամբ: Սկիզբը՝ ժամը 20:30, տոմերի արժեքը՝ 3000 դրամ:

«Մեցցո» երաժշտական ակումբում փետրվարի այդ օրը ելույթ կունենա Yellow Stones բենդը, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ:

Սբ Վալենտինի օրվա փարթիներ

Փետրվարի 14-ին Jose Lounge Bar-ում տեղի կունենա Սբ Վալենտինի օրվան նվիրված երեկո, որի հատուկ հյուրը կլինի Աղվան Պապոյանը, բացի այդ՝ ելույթ կունենան երգչուհիներ Rippi-ն, Oksana-ն, իսկ երաժշտությունը կապահովի դիջեյ Alen Hertz-ը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 19:00-ին:

El Sky Bar-ում նույնպես կնշեն այդ օրը: Կենդանի կատարմամբ ելույթ կունենա Կարինե Առուստամյանը, կնվագի դիջեյ Smoke-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքն ազատ է:

«Կամի» երաժշտական ակումբում այդ օրը կենդանի կատարումներով հանդես կգա Աղվան Պապոյանը բենդով, ինչպես նաև Անուշիկ Հարությունյանն ու այլոք: Երեկոյի սկիզբը՝ 21:00-ին, տոմսի արժեքը՝ 5000:

«Մեցցո» երաժշտական ակումբում փետրվարի 14-ին ելույթ կունենա Camaradas Band-ը՝ Իվոն Ֆերնանդեզի և Արման Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը, իսկ օրվա վերջում նկվագի դիջեյ Guevo-ն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Yans երաժշտական ակումբում ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը, ինչպես նաև Սյուզաննա Մելքոնյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Beer & Wine Mania-ում կհնչի ջազ երաժշտություն` Վահագն Հայրապետյան Տրիոյի կատարմամբ: Սպասվում են նաև անակնկալ նվերներ: Երեկոն կսկսվի ժամը 21:00-ին:

Eden կաֆե-փաբը նույնպես պատրաստվել է Վալենտինի օրվան: Այդ օրն այնտեղ ելույթ կունենան դիջեյներ Hayk Solar-ն ու Arni Rock-ը: Միջոցառումը կսկսվի ժամը 21:00-ին:

«Էնոտեկա» գինու բարն առաջարկում է այդ օրը անցկացնել մթնշաղի մեջ, ռոմանտիկ միջավայրում՝ գինով ու մոմի լույսի ներքո: Սպասվում է նաև մելոդիկ անակնկալ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքն ազատ է:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Չարի կացարանը: Վերջին գլուխ» (Resident Evil: The Final Chapter), «Լա-Լա Լենդ» (La La Land), «Կյանք ու կռիվ» (The Line), «Ինչու՞ նա» (Why Him?), «Մեծ պարիսպ» (The Great Wall), «Ջոն Ուիք 2» (John Wick: Chapter Two), «Հիսուն երանգով ավելի մուգ» (Fifty Shades Darker), «Բալերինա» (Ballerina):

Փետրվարի 11-ին ԷՕՆ անտիկաֆեն հրավիրում է դիտելու «Դուք նամակ ունեք» ռոմանտիկ կատակերգությունը։ Կինդիտումը կսկսվի ժամը 20:00-ին, տևողությունը՝ 114 րոպե, մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):

Իսկ փետրվարի 12-ին Հյուլե ակումբը հրավիրում է բոլորին զրուցելու վերջերս էկրաններ բարձրացած հայկակն ֆիլմերից մեկի՝ «Կյանք ու կռվի» մասին: Ֆիլմի քննարկումը կսկսվի ժամը 12:00-ին, մուտքն ազատ է:

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող խանութ-սրահների մեծ մասում մեկնարկած ձմեռային զեղչերն ավարտվում են: Այդպես, մինչև 80% զեղչով մնացած աշուն-ձմեռ տեսականին կարող եք ձեռք բերել ZARA,‬ ‪‎Bershka,‬ ‪‎Pull & Bear,‬ ‎Oysho,‬ Jennyfer‬, Massimo Dutti‬, Okaidi, Accessorize, Marks & Spencer, New Look, Garage, Suite Blanco, LaSenza, BIAYNI, Bossini, Wallis, GAP, TopShop, Celio, Promod, F&F, Caprisa, Women'secret, Aldo, Baldi, Sali, Steve Madden, Crocs, Bata, Mango, Basic Center‬, Parfois‬, Premium One և այլ խանութներից:‬‬‬‬‬‬

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---