Մահացել է ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն

Մահացել է ջազի համաշխարհային աստղ  Ալ Ջերոն

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում փետրվարի 12-ի առավոտյան 76 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ-երգիչ, երաժիշտ, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ալ Ջերոն: Ebony.com-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել երգչի մենեջերը:

Վերջինիս խոսքով` երաժիշտը մահացել է հիվանդանոցում` հարազատներով շրջապատված: Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել:

Ալ Ջերոն մեծ ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին: Նա հռչակ է ձեռք բերել տարբեր ձայնային տեմբրներով երգելու կարողության շնորհիվ: 2001-ին նրա անունով աստղ է բացվել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»:

2008 թվականին «Ջազ-70» նախագծի շրջանակումնա այցելել է Հայաստան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---