ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները հայտնի են13 փետրվարի 2017 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները: ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ԴիջիԿոդի մեկնարկին նշել է. «Տեխնոլոգիական կրթության զարգացումը ԻՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր և խրախուսական մրցույթներ՝ կարևորելով դրանց մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի և Արցախի դպրոցները»: 360 հայտից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականը մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարենանից բարձր տարիքային խմբերում: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում: Այսպիսով՝ մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում «Լավագույն խաղ» անվանակարգում նշված տարիքային խմբերում հաղթել են համապատասխանաբար Գավառի 3-րդ դպրոցի աշակերտ Արեն Բադալյանը իր «Հետաքրքիր մաթեմատիկա» խաղով և Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտ Ռազմիկ Սարգսյանը իր «Պայքար կեսի համար» խաղով: «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգի հաղթողներն են Երևանի Smart City կենտրոնի սան Հելեն Քոսոյանը իր «Խելացի վերելակ» և Արծվաբերդի դպրոցի աշակերտ Վահագն Զարգարյանը իր Physics lab խաղով: «Լավագույն մտահաղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը իր After World խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում» խաղով: Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել էր նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողներին որոշել են ՀՀ բոլոր մարզերի հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները իրենց վիդեոքվեարկությամբ: Այսպիսով՝ «Արմաթի մրցանակին» արժանացել են Գյումրու ընտանիք կենտրոնի սան Սահակ Սահակյանը և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի աշակերտ Մովսես Մարդանյանը: ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից ստացել են դրամական պարգևներ, բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն: ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |