McDonald's-ը՝ նախարարությանը. ՀՀ-ում ռեստորան բացել մտադիր չենք

McDonald's-ը՝ նախարարությանը.  ՀՀ-ում ռեստորան բացել մտադիր չենք

PanARMENIAN.Net - McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն չունի: Այս մասին կրկին հայտնում է McDonald's ընկերությունը՝ պատասխանելով այժմ արդեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական հարցմանը:

«Այժմ մենք մտադիր չենք ռեստորաններ բացել Հայաստանում», - ասված է հաղորդագրության մեջ:

2017-ի փետրվարին լուրեր են տարածվել, որ վրաստանցի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այդ մասին հայտարարել էր ինքը գործարարը: ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան այդ լուրն ընկերությունը հերթական անգամ հերքել էր:

Տեղեկատվությունն այն մասին, որ McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն ունի տարածվել էին նաև 2016-ի հունիսին: Այս լուրը նույնպես հերքվել էր:

McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014-ին ընկերությունն աշխատել է $27 մլրդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---