Հայ դահուկավազորդները` Էրզրումի պատանեկան օլիմպիական փառատոնում

Հայ դահուկավազորդները` Էրզրումի պատանեկան օլիմպիական փառատոնում

PanARMENIAN.Net - Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում փետրվարի 13-ին պայքարի մեջ են մտել հայ դահուկավազորդները:

Տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակցի մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդ տեղում էր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մեր դահուկավազորդները փետրվարի 13-ին կմրցեն ազատ ոճում: Փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---