Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո

Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները վնասվածքից հետո

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապաքինվել է անցած աշնանը մարզման ժամանակ ստացած արմունկի վնասվածքից և մարզվում է Բեռլինում: Այս մասին տեղեկացրել է բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ հստակ որոշված չէ, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---