Էդմոն Մարուքյանը գլխավորելու է ԵԼՔ-ի համամասնական ցուցակը![]() 14 փետրվարի 2017 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը, ցուցակի երկրորդ համարը Արամ Սարգսյանն է, երրորդը` Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ դաշինքի երեք կուսակցությունից յուրաքանչյուրն իր հերթին որոշեց, թե ում առաջադրի մյուս երկու կուսակցությունից գլխավորելու դաշինքի համամասնական ցուցակը: Փակ գաղտնի քվեարկությամբ «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկել է դաշինքի ցուցակի առաջին համարում Էդմոն Մարուքյանին, «Լուսավոր Հայաստանը»՝ Արամ Սարգսյանին, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանին, գրում է Panorama.am-ը: Էդմոն Մարուքյանն ասել է, որ մեծ անակնալ է իր համար, չնայած որևէ տարբերություն չկա, թե ով է առաջնորդում դաշինքը, քանի որ երեք կուսակցության առաջնորդներն էլ ԵԼՔ-ի առաջնորդներն են: «Մեծ պատասխանատվություն է լինել ցուցակի առաջին համարում: Մեծ պատվով կիրականացնեմ այդ պատասխանատվությունը՝ իմ գործընկերների հետ համաչափ քայլելով դեպի դաշինքի հաղթանակ»- ասել է Մարուքյանը: ԵԼՔ դաշինքը ստեղծել են «Լուսավոր Հայաստան» (կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» (քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան) և «Քաղաքացիական պայմանագիր» (վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը) կուսակցությունները: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |