ԶԼՄ-ներ. Nokia-ն 3310 մոդելի նոր տարբերակ կթողարկի

ԶԼՄ-ներ. Nokia-ն 3310 մոդելի նոր տարբերակ կթողարկի

PanARMENIAN.Net - Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Շնորհանդեսը տեղի կունենա 2017-ի փետրվարին: Այդ մասին հայտնել է VentureBeat-ի հեղինակ Էվան Բլասը, որը հայտնի է թողարկման պատրաստվող սարքերի մասին հրապարակումներով:

Սարքի բնութագրերը չեն հրապարակվում, լուսանկարը ևս չկա: Բլասը նշել է, որ հեռախոսը վաճառքի կհանվի մոտ €59, գրում է VC.ru-ն:

Ըստ VentureBeat-ի հեղինակի, սարքը հետաքրքիր կլինի որպես երկրորդ հեռախոս այն օգտատերերին, որոնք կարոտով են հիշում օրիգինալ Nokia 3310-ը, որը հայտնի է ամուր կորպուսով և մեկ լիցքավորմամբ երկար աշխատելու կարողությամբ:

Բացի այդ, HMD Global-ը մտադիր է 2 սմարթֆոն արտադրել Android 7.0 Nougat համակարգով` Nokia 3 և Nokia 5, գրում է Բլասը: Ըստ տվյալների, սարքերը «բյուջետային» են լինելու, իսկ բնութագրերը ավելի վատը, քան 2017-ի հունվարին ներկայացված Nokia 6-ինը: Nokia 3-ը կվաճառվի €149, իսկ 5,2-դյույմանոց Nokia 5-ը` €199:

HMD Global-ը շնորհանդեսը ծրագրում է 2017-ի փետրվարի 26-ին Բարսելոնայում: Ներկայացված սարքերը, հավանաբար, կվաճառվեն հիմնականում եվրոպական շուկայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---