Ձնապաշտպան ցանց՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. 300 մ-ի ցանցապատումը պատրաստ է

Ձնապաշտպան ցանց՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. 300 մ-ի ցանցապատումը պատրաստ է

PanARMENIAN.Net - Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց, որը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից։

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ այս պահին պաշտպանիչ ցանցով է պատված ավտոճանապարհի միայն 300 մետրը, իսկ նախատեսված է ցանց տեղադրել 12 կիլոմետրի վրա՝ այն հատվածի, որն ամենախնդրահարույցն է:

«Ցանցով պաշտպանվելու է այն հատվածը, որը վատ եղանակային պայմաններում միշտ փակվում է: Հաշվարկված է, որ ցանցի տեղադրումից հետո այդ խնդիրներն այլևս չեն լինելու: Այժմ 300 մետր պաշտպանիչ ցանցի տեղադրումը փորձնական է արվել, այս ձմեռ դեռ կարող է մինչև 1.2 կմ-ը ցանցապատվել, իսկ 12 կմ-ի ցանցապատման համար դեռևս հստակ ժամկետներ չկան», - ասաց Սաղաթելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծն իրականացնում է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ գործակցությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---