Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է

Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալը Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։

Նա մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ, Arti49-ի վրա հղումով գրում է Yerkir.am-ը:

«Ես 47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ գրած հոդվածների կամ գրքերի համար առաջին անգամ է, որ նման հարցով եմ մեղադրվում: Ես երբեք չեմ աջակցել ահաբեկչությանը և չեմ եղել դրա քարոզչության գործիքը: Ես միշտ աջակցել եմ խաղաղությանը: Լրագրությունը հանցանք չէ: Այնտեղ, որտեղ լրագրությունը հանցանք է, օրենք, ազատություն և ժողովրդավարություն չկա»,- հայտարարել է Հասան Ջեմալը դատարանում:

2016-ի հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեյին» վերնագրով հոդվածի համար նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով: Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ նա հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---