Apple-ի սմարթֆոնների էկրանները կտարբերակեն մատնահետքերը

Apple-ի սմարթֆոնների էկրանները կտարբերակեն մատնահետքերը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մատնահետքերի ներկառուցված սկաներով էկրանի պատենտ է ստացել, հայտնում է Meduza-ն: Ընկերությանը տրամադրվել է «ԻԿ-դիոդներով ինտերակտիվ դիսփլեյի» պատենտ:

Տեխնոլոգիան, որի համար պատենտ է ստացվել, հայտնում է AppleInsider-ը, առաջին անգամ ներկայացվել էր 2016-ի գարնանը LuxVue ընկերության կողմից: Apple-ը գնել է ընկերությունը 2014-ին:

Apple-ի գործող հեռախոսներում մատնահետքերի տարբերակման Touch ID սարքը ներկառուցված է Home կոճակի մեջ:

Չհաստատված տեղեկությունների համաձայն, հաջորդ մոդելի հեռախոսներում`iPhone 8-ում, Apple-ը մտադիր է հրաժարվել Home կոճակից: Պաշտոնապես ընկերությունն այդ ենթադրությունը չի հաստատել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---