Սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի հանքավայրը Հոմսում

Սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի հանքավայրը Հոմսում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ գործողության արդյունքում սիրիական բանակի հսկողության տակ է անցել գազի Հայան հանքավայրը երկրի արևելքում` Հոմս գավառում, որի տարածքում է գտնվում գազավերամշակման գործարանը:

Սիրիական բանակի ստորաբաժանումները լայնածավալ գործողություն են անցկացրել, որի հետևանքով հսկողություն է հաստատվել գազի հանքավայրի տարածքում, ինչպես նաև ոչնչացվել է ԻՊ գրոհայինների մի քանի խումբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այժմ ականազերծման աշխատանքներ են տարվում: Փետրվարի 6-ին ԻՊ գրոհայինները մի քանի տեղից պայթեցրել էին Հայանի տարածքով անցնող գազամուղը` դիվերսիայի հետևանքով մեծ հրդեհ էր բռնկվել: Ավելի վաղ ահաբեկիչները շարքից հանել էին գազավերամշակման գործարանը:

Հայան հանքավայրը գտնվում է Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները գործողություն են իրականացնում ԻՊ ավազակախմբերի դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---