Արգենտինայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Արգենտինայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Արգենտինայի Ազգային կոնգրեսի (խորհրդարան) քննարկմանն է ներկայացվել ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Նիլդա Հարրեն, որը նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է ինքը Հարրեն Prensa Armenia-ին տված հարցազրույցում:

Ըստ օրինագծի, յուրաքանչյուրն, ով «հրապարակավ ժխտում է, նվազագույնի հասցնում, արդարացնում կամ հավանություն է տալիս ցեղասպանության ցանկացած ձևին կա մարդկության դեմ հանցագործություններին», դատապարտվելու է Արգենտինայի ՔՕ համապատասխան հոդվածով:

«2006-ին Ազգային կոնգրեսն ընդունել է 26,199 օրենքը Ցեղասպանության ճանաչման մասին, որին զոհ է գնացել հայ ժողովուրդը: Հետևաբար, պարզ է, որ այն ընդգրկված է մեր ներկայացված նախագծում»,-ասել է Հարրեն:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին այցին Արգենտինա` նա ասել է. «Չգիտեմ, թե ինչպես կարող է Թուրքիան արձագանքել: Բայց ես գիտեմ, որ Արգենտինայի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է նրա լիազորությունները»:

Չավուշօղլուի այցն Արգենտինայում Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն էր վերջին 20 տարվա ընթացքում: Դրա նպատակը, ըստ Չավուշօղլուի, «ավելի սերտ կապեր հաստատելն էր բարեկամ երկրների հետ՝ դիմագրավելու համաշխարհային խնդիրներին»: Հայ համայնքը դատապարտել է Չավուշօղլուի այցը՝ ընդգծելով, որ նա ներկայացնում է մի պետություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և նաև աջակցում է Ադրբեջանին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---